Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սուրբ Սոֆյա տաճարի գմբեթը. Հայկ Խաչատրյան (1926-2001), արձակագիր

Սուրբ Սոֆյա տաճարի գմբեթը. Հայկ Խաչատրյան (1926-2001), արձակագիր
18.11.2022 | 07:26

989 թվականի ահեղ երկրաշարժից փլվեց Կոստանդնուպոլսի սուրբ Սոֆյա հրաշակերտ տաճարի մեծ գմբեթը: Վասիլ կայսեր խորհրդատուներն ասացին, որ անհնար է նման մեկ այլ տաճար կառուցել, ուստի պետք է գմբեթը նորոգել:


Այդ թվականին Հայոց գահին բազմել էր Գագիկ Բագրատունին և Բյուզանդիոնի հետ իր բարեկամությունը հավաստելու համար դեսպանախումբ էր ուղարկել Կոստանդնուպոլիս:
Անեցիների դեսպանախմբում էր նաև Տրդատ ճարտարապետը, որին առաջարկվեց վերականգնել գմբեթը: Նա համաձայնեց: Զննելով փլվածքը, Տրդատն ասաց.
-Ճարտարապետներ Անթեմիուսն ու Իզիտորը սխալ հաշվումներ են կատարել: Շաղախն էլ բանի նման չէ: Այս խառնուրդից կարելի էր միայն կճուճ սարքել:


Վասիլ կայսրը գործավորներ տվեց ճարտարապետին և շատ չանցած սուրբ Սոֆյայի տաճարը տրդատյան գմբեթ հագավ, որով տաճարն առաջվանից ավելի փառահեղ տեսք ստացավ: Կայսրը լավ վարձատրեց Տրդատին և թանկարժեք նվերներ ուղարկեց Գագիկ արքային:
-Անի տարեք նաև այս տղային: Նրա ծնողները անեցի են եղել, զոհվել են նավաբեկման ժամանակ: Տղային պահել են իմ սպասավորները: Նա սրամիտ է ու շանթող լեզու ունի,-ասաց կայսրը:


Տղայի անունը Վանատուր էր:
...Գագիկ արքան Վանատուրին պահ տվեց Անիի երիցանուն: Իսկ երիցանու պետը կամ քաղաքապետը Տոտիկն էր՝ պարթևահասակ մի մարդ, որը մոր կողմով սերում էր Բագրատունիների գահատոհմից:


(«Վանատուր», Ս.գ. հրատ, Եր., 1978)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 12284

Մեկնաբանություններ